Հրապարակվել են կործանված Ան–148 ինքնաթիռի անձնակազմի անունները. 2–րդ օդաչուն հայ է

Արդեն հայտնի են կործանված ինքնաթիռի անձնակազմի անդամների անուն ազգանունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 Փետրվար — Sputnik. «Մաշ» տելեգրամ ալիքը հաղորդում է, որ այսօր կործանված Ան–148 ինքնաթիռի անձնակազմի անդամների ինքնությունը պարզվել է։ Անձնակազմի 6 անդամներն են.

Վալերի Գոուբանով` անձնակազմի ղեկավար,

Սերգեյ Ղամբարյան` 2–րդ օդաչու,

Անաստասիա Սլավինսկայա` բորտուղեկցորդուհի,

Վիկտորյա Կոբոլ` ուղեկցորդուհի,

Օլեգ Սերգեև` տեխնիկական աշխատող,

Անդրեյ Ռյաբինին` տեխնիկական աշխատող։

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը այս պահին իրենք հարցում են ուղարկել ՌԴ գործընկերներին` պարզելու` արդյոք Ան–148–ում ՀՀ քաղաքացիներ և էթնիկ հայեր եղել են, թե ոչ։ Պաշտոնական տեղեկություն ստանալուց անմիջապես հետո, այն կհրապարակեն։

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայի ժամանակով 14։21 «Դոմոդեդովո» օդանավակայանից դուրս գալուց 7 րոպե անց Ան–148 ինքնաթիռը կորել ռադարների տեսադաշտից և կործանվել։

Ինքնաթիռում 71 մարդ է եղել, որից 65–ը`ուղևոր։ Այն Մոսկվայից մեկնում էր Օրսկ։