Մոսկվայի մերձակայքում վթարվել է Ան–148 ինքնաթիռը, որում 71 մարդ կար

«Դոմոդեդովո» օդանավակայանից դուրս գալուց 7 րոպե անց ինքնաթիռը կորել ռադարների տեսադաշտից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. ՌԴ փրկարարները ճշտում են` արդյոք Մոսկվայից թռչող ինքնաթիռը վթարվել է Մերձմոսկովյան Ռամենսկոյի շրջանում։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից ՌԻԱ Նովոստիին տեղեկացրել էին, որ մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանից չվերթ իրականացնող «Սարատովյան ավիաընկերությանը» պատկանող Ան–148 ինքնաթիռը անսպասելի կորել է ռադարների տեսադաշտից։ Ինքնաթիռում 71 մարդ է եղել, որից 65–ը`ուղևոր։ Ինքնաթիռը Մոսկվայից մեկնում էր Օրսկ։

«Դոմոդեդովո» օդանավակայանից այն դուրս է եկել 14։21, բայց թռիչքից 7 րոպե անց կորել է ռադարների տեսադաշտից։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ տեղեկություն չկա։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այս պահին ճշտում են` արդյոք ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ եղե՞լ են, թե ոչ։