Մինչամուսնական սեռական հարաբերությունները կպատժվեն հինգ տարի ազատազրկմամբ

Ինդոնեզիայի քաղաքական կուսակցությունները ուսումնասիրում են քրեական պատիժների նոր օրենսգրքի նախագիծը, որը պատասխանատվություն է նախատեսում մինչև ամուսնությունը սեռական հարաբերությունների և միասեռ կապերի համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Նոր օրինագիծը շատ հակառակորդներ ունի երկրում: Օրինագծին խիստ դեմ են արտահայտվել մասնավորապես հոմոսեքսուալ զույգերը, որոնք ցանկանում են սեռական հարաբերություններ ունենալ առանց ամուսնանալու: Այս մասին հայտնում է coconuts.co պորտալը:

Առաջարկվող օրինագծով՝ նախքան ամուսնությունը սեքսով զբաղվելու և ամուսնուն դավաճանելու համար մինչև 5 տարի ազատազրկում է նախատեսվում: Ինդոնեզիայի ոչ մահմեդական բնակչությունը իր բողոքն է հայտնել այդ կապակցությամբ՝ դժգոհելով, որ այդ օրինագծով երկրում այլադավան՝ մասնավորապես մուսուլմանական նիստուկաց ու բարքեր են սահմանվելու: Սակայն օրենքի համար ամենից շատ մտահոգված են ԼԳԲՏ-հանրության ներկայացուցիչները, քանի որ այն իսկական հալածանք են որակում սեռական փոքրամասնությունների համար և բարձրաձայնում, որ դրանով կոպտորեն ոտնահարվում են իրենց իրավունքները:

Ռիկի Մարտինի «ականջը կտրեցին». լատինաամերիկյան հարսանիք` հայկական ակցենտով

Մասնավորապես` առողջապահության նախարարությունը խոստացել է հատուկ փաստաթուղթ շրջանառել, որը համասեռամոլությունը հոգեկան խանգարում է ճանաչելու: Ավելի վաղ Google-ը կառավարության պահանջով ստիպված էր հեռացնել Ինդոնեզիայի համասեռամոլների համար ստեղծված առցանց ծանոթությունների կայքը:

Միևնույն ժամանակ զգալի թվով քաղաքական գործիչներ կարծում են, որ նոր օրենքը ապագա ընտրություններին հնարավորություն կտա շահել օրթոդոքսալ մահմեդականների վստահությունը և ստանալ նրանց ձայները: Ստացվում է, որ օրինագծի ընդունումն ավելի շատ քաղաքական նկատառում ունի:

Ներկայումս Ինդոնեզիայում 266 մլն մարդ է բնակվում (բնակչության թվով այդ երկիրը չորրորդ տեղում է աշխարհում): Բնակչության մոտ 88 տոկոսն իսլամ է դավանում: Թեև Ինդոնեզիան աշխարհիկ պետություն է համարվում, սակայն 2013 թվականին բնակչության շրջանում անցկացված հարցախույզի տվյալներով՝ մահմեդական հանրության 72 տոկոսը նպատակահարմար է գտնում աշխարհիկ օրենքներն իսլամական օրենքով փոխարինել: