Sputnik Արմենիայի թղթակիցները «Համով Հայաստան» նախագծի շրջանակում Արարատյան հայրապետական թեմի «Արարատ» երիտասարդական միության նախագահ Տաթև Զախարյանի հետ պատրաստեցին տոնի ավանդական «Փաթիլա» և պասային «Վանա մշոշ» ուտեստները:
«Փաթիլան» նման է կարկանդակի: Այն պատրաստում են ջրով, ալյուրով, սոդայով ու քացախով հունցած սովորական խմորից: Որպես միջուկ օգտագործվում է կամ պանիր կամ տհալ: «Վանա մշոշ» անվանումը հուշում է ուտեստի ծագման մասին: Այն տարածված էր Արևմտյան հայերի շրջանում: Բաղադրատոմսը պահպանվել է հայոց ցեղասպանությունից մազապուրծ փրկվածների շնորհիվ: Ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ է սոխ, ոսպ, ընկույզ, չրեր և համեմունքներ:
Մանրամասները դիտեք տեսանյութում: