«Բանանցը» ոչ ոքի է խաղացել ուկրաինական ակումբի հետ. տեսանյութ

Հայկական ակումբը սերբիացի լեգիոների ջանքերով կարողացավ առաջին գոլը խփել, սակայն վերջնական հաղթանակը նրանց ուժերից վեր էր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Հայկական «Բանանց» ակումբը Թուրքիայում ուսումնամարզական հավաքի ժամանակ ոչ ոքի է խաղացել «Ստալ Դնեպրոդերժինսկ» ակումբի հետ, որը Ուկրաինայի ֆուտոլի առաջնությունում վերջին հորիզոնականն է զբաղեցնում։ Այս մասին տեղեկացնում են ուկրաինական ԶԼՄ-ները:

Երևանի «Ալաշկերտը» թարմացրել է կազմը` երկու ֆուտբոլիստի վարձակալելով

Ընկերական հանդիպումն ավարվեց 1:1 հաշվով: Առաջին խաղակեսում հաշիվը բացեց «Բանանցի» սերբիացի լեգիոներ Օգնեն Կրասիչը։ Կիսապաշտպանը խաբելով դարպասապահին` գլխով գնդակն ուղարկեց դարպասը: Երկրորդ խաղակեսում «Ստալ Դնեպրոդերժինսկ»-ը կարողացավ հավասարեցնել հաշիվը։ Գոլի հեղինակը դեռևս հայտնի չէ:

Հայկական «Բանանցը» 15 մրցափուլերից հետո իր 22 միավորով ազգային առաջնությունում երրորդ տեղն է զբաղեցնում: Առաջնության առաջատարը «Ալաշկերտ»-ն է`15 խաղի ընթացքում հավաքած 30 միավորով, վերջին` վեցերորդ հորիզոնականում«Արարատ Երևան» թիմն է. ակումբը երկու հաղթանակ ունի, երեք ոչ ոքի` ընդհանուր 9 միավոր:

19 մրցափուլից հետո «Ստալ Դնեպրոդերժինսկ»-ը սեփական հարկի տակ 12 միավոր է հավաքել և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Ավելացնենք, որ Transfermarkt հեղինակավոր պորտալի տվյալների համաձայն` «Բանանցի» տրանսֆերային արժեքը 2,95 մլն եվրո է: