ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Comedy Woman-ի մասնակից և հեղինակ Նատալիա Եփրիկյանն Instagram-ի իր էջում կոլեկտիվի ամերիկյան շրջագայությունից հերթական լուսանկարն է հրապարակել:
Նատալիա Անդրեևնան (Comedy Woman-ում հենց այսպես են նրան դիմում) լուսանկարին կից գրել է` «Մոսկվա եմ թռնում»:
Իսկ լուսանկարում նրա ցատկն անմահացրել են գեղատեսիլ Մալիբուի խորապատկերում:
Եփրիկյանն արդեն հասցրել է Comedy Woman հեռուստանախագծի աղջիկների հետ շրջագայել ԱՄՆ-ի մեծ մասով: Նրանք պարբերաբար իրենց երկրպագուներին զվարճացնում են նոր գրառումներով ԱՄՆ-ի ամենատարբեր հետաքրքիր վայրերից:
Ավելի վաղ Եփրիկյանը հանդիպել էր ռուս երգիչ և «Նոր ալիքի» հաղթող Սերգեյ Լազարևին: Դրանից առաջ էլ հայտնվել էր Լաս Վեգասում, որտեղ գտել էր «պատմական հայրենիքը»` Հայաստանը, ինչպես նաև Մոսկվայի անհաջող թաղամասերից մեկը`Բուտովոն:
Նատալիա Եփրիկյանը երգիծական ժանրի դերասանուհի է և հեռուստապրոդյուսեր: Ծնվել է վրացահայ ընտանիքում: Խաղացել է ՈՒՀԱ-ի «Մեգապոլիս» թիմում։