Տեր Հակոբ քահանա Խաչատրյան
© Sputnik
Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշեցնում է`քանի օր եկեղեցական օրը երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է` այն իր մեջ ներառում է 17։00–ից մինչև մյուս օրվա 17։00–ն, հետևաբար Տեառնընդառաջը սկսվում է փետրվարի 13–ի ժամը 17։00–ին։
«Այս տոնն ավետարանական կոնկրետ հիմք ունի։ Հրեական օրենքի համաձայն` ծնված զավակին 40–րդ օրը ծնողները տաճար էին տանում` տաճարին ընծայելու համար։ Երբ Հիսուսի 40 օրականը լրանում է, նրա ծնողները երեխային տանում են եկեղեցի, որտեղ Սիմեոն ծերունին, ով Աստծուն խնդրել էր տեսնել տիրոջն ու նոր մահանալ, հանդիպում է մանուկ Հիսուսին ու փառավորում այս հանդիպումը»,–ասում է Տեր Հակոբը։
Այստեղից էլ տոնի անվանումը Տեառնընդառաջ` Տիրոջն ընդառաջ։