Սերժ Սարգսյանը ցավակցել է Վլադիմիր Պուտինին՝ Ան-148-ի կործանման կապակցությամբ

Մենք անկեղծորեն կարեկցում ենք և կիսում բոլոր այն մարդկանց վիշտը, ովքեր կորցրել են իրենց հարազատներին, ասված է ՀՀ նախագահի ցավակցական ուղեգրում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի- Sputnik. Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիներին» պատկանող ուղևորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Օդաչուի որդին ողջ կյանքը երկինք էր երազում. կործանված Ան-148-ի զոհված հայերի մասին

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

«Հայաստանում ցնցված են այդ ողբերգությունից: Մենք անկեղծորեն կարեկցում ենք և կիսում բոլոր այն մարդկանց վիշտը, ովքեր կորցրել են իրենց հարազատներին, մտերիմներին ու բարեկամներին: Ընդունեք խորին ցավակցություններ ամբողջ հայ ժողովրդից և անձամբ ինձնից»,-ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում: