Երևանի «Ալաշկերտը» թարմացրել է կազմը` երկու ֆուտբոլիստի վարձակալելով

«Ուրալն» իր ֆուտբոլիստներին վարձակալությամբ տրամադրել է հայկական «Ալաշկերտին»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. «Ուրալը» ֆուտբոլիստներ Սերչենկովին և Շերբակովին վարձակալությամբ տրամադրել են հայկական «Ալաշկերտին»

Եկատերինբուրգի «Ուրալն» իր պաշտոնական կայքում տեղեկացնում է Սերգեյ Սերչենկովի և Ալեքսանդր Շերբակովի` թիմից հեռանալու մասին։ Ֆուտբոլիսները վարձակալության հիմունքով տեղափոխվել են հայկական «Ալաշկերտ»։ Նրանք Երևանի թիմում կխաղան մինչև 2017/2018 սեզոնի ավարտը։

Մխիթարյանը` խաղի լավագույն ֆուտբոլիստ. հիանալի մեկնարկ կամ երկու հեթ տրիկ` մեկ խաղում

Սերչենկովը, ով հունվարի մեկին դարձել է 21 տարեկան, ֆուտբոլիստի իր առաջին քայլերը սկսել է Մոսվայի «Լոկոմոտիվում», բայց որպես խաղացող հմտացել է հենց «Ուրալում»։ Եկատերինբուրգի թիմի կազմում կիսապաշտպանը մասնակցել է 12 ֆուտբոլային խաղի` միայն մեկ անգամ աչքի ընկնելով։

Շերբակովը նույնպես ուրալյան ֆուտբոլում է իր առաջին քայլերը սկսել, սակայն 2016 թվականի մարտին Ռուսաստանի առաջնությունում առաջին անգամ խաղացել է Եկատերինբուրգի թիմի կազմում։ 19-ամյա հարձակվողի հաշվին 8 խաղ է` «Ուրալի» կազմում։