Ազնավուրի ձայնը հուզեց ֆրանսիացի քաղաքապետին, ու նա կատարեց հայերի խնդրանքը

Համերգից հետո Յուրի Կուտոյանցը մոտեցավ Կուլեն քաղաքի քաղաքապետին, և վերջինս ամեն ինչին տվեց իր համաձայնությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակին նոր խաչքար կտեղադրվի, հայտնում է Ouest-France պարբերականը:

Մեն շրջանի Հայերի մշակութային ասոցիացիայի նախագահ Յուրի Կուտոյանցը մոտ մեկ տարի Լե Ման քաղաքի իշխանություններին համոզում էր խաչքարի համար տեղ հատկացնել:

Ազնավուրի սկանդալային հայտարարությունը. շանսոնիեն ցնցել է ֆրանսիացիներին

«Մոտ մեկ տարի քաղաքապետին համոզում էի, բայց ապարդյուն», — ասում է նա:

Սակայն այս տարվա հունվարին Շառլ Ազնավուրի համերգին հրավիրվեց հարևան Կուլեն քաղաքի քաղաքապետ Քրիստոֆ Ռույոնը: Համերգային դահլիճի միջանցքում Յուրին լսեց, ինչպես է Քրիստոֆը զրուցակցի հետ խոսում Հայոց ցեղասպանության մասին:

«Մոտեցա և առաջարկեցի նրան տեղադրել մեր խաչքարը, և Քրիստոֆն անմիջապես համաձայնեց: Իսկ քաղաքի խորհուրդը միաձայն հավանության արժանացրեց գաղափարը», — պատմում է Յուրին:

Խաչքարը պատրաստեցին Էջմիածնում, ավանդույթի համաձայն` այն ձեռակերտ է:

Այն Ֆրանսիա «կգնա» մեկ ամիս հետո, իսկ խաչքարի բացման արարողությունը տեղի կունենա ապրիլին: