ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Մոսկվայում բնակվող 13 տարեկան Վիկտորյա Ադամյանը մասնակցեց ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը. երեխաներ» հեռուսատաշոուի «կույր լսումներին»։ Նա կատարեց հանրահայտ «My Funny Valentine» ստեղծագործությունը, որը գրվել է 1930-ականներին և որն ավելի քան 600 երգիչ է երգել, այդ թվում` Ֆրենկ Սինատրան ու Էլլա Ֆիդջերալդը։
Վիկտորյայի կատարումը դուր եկավ ժյուրիի անդամ Բաստային։ Նա սեղմեց կարմիր կոճակը, պտտվեց, որ տեսնի երգող աղջկան, իսկ հետո ասաց` ես պարզապես սպասում էի` երբ եմ վերադառնալու իրականություն։
Վիկտորյա Անտոնյանը հինգ տարեկանից երգում է երգչախմբում։
«Ձայնը. երեխաներ» նախագծի հինգերորդ եթերաշրջանը մեկնարկել է փետրվարի 2-ին։
Նախագծին կարող են մասնակցել 7-14 տարեկան երեխաները: Կանոնների համաձայն` նախագծի առաջին փուլում անցկացվում են «կույր լսումները». Ժյուրին չի տեսնում երեխաներին, բայց լսում է նրանց ելույթները: Հետո ժյուրիի անդամներից յուրաքանչյուրը 15 հոգուց բաղկացած թիմ է հավաքում, որը հետագայում «զտվում» է։ Երեխաները լարված փորձություններ են հաղթահարում` մենամարտեր, նոկաուտներ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլեր, բայց հաղթողը միայն մեկն է լինում:
Հոբելյանական եթերաշրջանի ժյուրիի կազմում են երգչուհի Պելագեան, երգիչ Վալերի Մելաձեն և ռեփեր Բաստան: Նախագծի գլխավոր հաղորդավարը Դմիտրի Նագիևն է:
Երգչուհի Պելագեան հայ տղային «փախցրեց». Ռոբերտ Կասյանը հիանալի ելույթ ունեցավ «Ձայնը» նախագծում