ՌԱԴԻՈ

Մարգարյան. «Կարագի շուկայում առաջարկի և պահանջարկի միջև խզում է առաջացել»

Կարագի հայաստանյան շուկայում տարօրինակ իրավիճակ է ստեղծվել` սպառումը նվազել է, բայց գինը չի իջնում։ Պատճառները Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։
Sputnik
Ատոմ Մարգարյան

Հայաստանում կարագի գինը շարունակում է բարձր մնալ, թեև վաճառքի ծավալները 3 անգամ կրճատվել են։ Կարագի շուկայում ստեղծված տարօրինակ իրավիճակի պատճառն, ըստ Ատոմ Մարգարյանի, պահեստներում մեծ ծավալով կարագի առկայությունն է։

«Երբ գները բարձրանում էին, խոշոր ներկրողները, որոնք, կարելի է ասել, ներկրման մենաշնորհ ունեն, մեծ ծավալներով կարագ ներկրեցին ու հիմա փաստի առաջ են կանգնել, որովհետև այդ ամբողջը հնարավոր չէ իրացնել ցածր գնողունակ պահանջարկի պայմաններում»,- ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար:

Արդյունքում պահեստները լի են կարագով, սպառողներն այն չեն գնում։

«Շուկայում առաջարկի և պահանջարկի միջև խզում է առաջացել»,- նշեց Մարգարյանը` հավելելով, որ առաջիկայում նույն իրավիճակը դեռ կշարունակվի, քանի որ վաճառողներն իրենց ապրանքը բարձր գնով իրացնելու հույսը չեն կորցնում։