Ինքն էլ չէր սպասում. սրտակեր Ջորջ Քլունին խոստովանել է` ում համար է պատրաստ տալ կյանքը

Օսկարակիր սրտակեր Ջորջ Քլունիի կյանքն արդեն առաջվանը չէ. քանի որ նա այժմ նա երկվորյակի հայր է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Հոլիվուդի աստղ Ջորջ Քլունին խոստովանել է, որ պատրաստ է կյանքը տալ իր կնոջ համար։ Այս ամառ Ամալ Քլունին նրան առաջին անգամ հայր է դարձրել՝ լույս աշխարհ բերելով երկվորյակ զավակներին` Էլլային և Ալեքսանդրին, գրում է «7 օրը»։

«Երբ ծանոթացա Ամալի հետ, հասկացա, որ ուրախությամբ և առանց երկմտելու կյանքս կտամ նրա համար։ Չէ՞ որ ես հանդիպել էի մարդու, ում կյանքն ինձ համար ավելի արժեքավոր էր, քան իմ սեփականը։ Նախկինում նման բան չէր պատահել ինձ հետ», — ասել է դերասանը։

Ինչպես ծնվեց Քլունիների սերը. երկար լռելուց հետո գաղտնիքը բացահայտեց ամուսինը

Իսկ մինչև 52 տարեկանը` Ջորջի ու Ամալի ծանոթությունից առաջ, նա բազմաթիվ սիրավեպեր է ունեցել։

Երիտասարդ տարիներին նա երեք տարի ամուսնացած է եղել դերասանուհի Թալիա Բալզամի հետ։ Դրանից հետո Քլունին երդվել էր երբեք չամուսնանալ և գրեթե ամեն տարի փոխում էր ընկերուհիներին։ Նա այնքան համոզված էր, որ այլևս չի ուզենա որևէ մեկի հետ ամուսնանալ, որ նույնիսկ այդ թեմայով 20 դոլարի դիմաց գրազ էր եկել դերասանուհիներ Միշել Փֆայֆերի և Նիկոլ Քիդմանի հետ։ Իհարկե, նա իր 20 դոլարը կորցրեց, քանի որ 2014թ-ի սեպտեմբերին ամուսնացավ Ամալ Ալամուդինի հետ։

Քլունին ապագա կնոջ հետ ծանոթացել է իր առանձնատանը։ Ամալին իր հետ ընթրիքի է բերել դերասանի ընկերը։ Նրանք առաջին հայացքից հավանել են միմյանց։ Ջորջի հայրը՝ Նիքը, նույնպես ներկա է եղել այդ հանդիպմանը և ասել է, որ ինքը միանգամից հասկացել է` որդին հանդիպել է իր երկրորդ կեսին։