Համացանցում հայտնվել են կադրեր` իսրայելական ինքնաթիռի կործանման վայրից

Իսրայելի զինվորականները հաստատել են, որ իրենց ինքնաթիռը խոցվել է սիրիական հակաօդային ուժերի կողմից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Շաբաթ լույս գիշերը Իսրայելի հյուսիսում ջախջախվել է իսրայելական F-16 կործանիչը, օդաչուները փրկվել են։ Այս մասին հայտնել է Իսրայելի ՊԲ պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը։

«Իսրայելի ՊԲ-ն հարված է հասցրել իրանական հսկիչ անցակետին, որտեղից անօդաչու թռչող սարքն ուղարկվել էր իսրայելական օդային տարածք,- գրել է նա իր Twitter-ում,- Սիրիայի ՀՕՊ զանգվածային հարված է եղել, մեկ F-16 կործանիչ է ջախջախվել Իսրայելում»։

Սոցցանցերում հայտնվել են կադրեր` իսրայելական ինքնաթիռի կործանման վայրից։

​Օդաչուներն այժմ հիվանդանոցում են, նրանցից մեկը ծանր վնասվածքներ ունի։ Այս կադրերում երևում է, թե ինչպես են նրանք կատապուլտով նետվում ցած։