Հուրի Գեբեշյանը սատարել է հայ օլիմպիականներին

Հանրահայտ մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանն ուրախ է, որ հայկական եռագույնը ծածանվում է Փհենչհանում անցկացվող օլիմպիական խաղերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանը, որը Հայաստանն էր ներկայացրել Ռիո Դե Ժանեյրոյում անցկացված օլիմպիական խաղերում, սատարել է 2018 թվականի օլիմպիադային մասնակցող հայ օլիմպիականներին։

Նա Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել հայերի մասին։

«Հայաստանը երեք մարզիկով է ներկայանում ձմեռային խաղերում։ Հպարտ եմ, որ հայկական եռագույնը ծածանվում է բացման արարողության ժամանակ։ Հուզված եմ, արդեն ուզում եմ տեսնել, թե նրանք ինչ կարող են անել ձյան վրա»,- լուսանկարին կից գրել է Հուրին։

Ռիոյում անցկացված օլիմպիական 31-րդ խաղերին Հայաստանը ներկայացնող մարմնամարզուհի Հուրի Գեբեշյանը նոր տարր կատարեց զուգափայտերի վարժության ժամանակ՝ հրվեց առաջին ձողից և պտտվելով 360 աստիճան` բռնվեց մյուսից: Գեբեշյանի նոր հնարքը պաշտոնապես կոչվեց նրա անունով: