ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը մասնակցող թուրքական T129 Atak հարվածային ուղղաթիռը կործանվել է։ Այս մասին տեղեկացնում է Warjournal Telegram-ալիքը։
Քրդական ջոկատայինները հաստատել են ուղղաթիռի ոչնչացման գործում իրենց մասնակցությունը։
Անձնակազմի ճակատագիրն անհայտ է։
Ըստ Вести.ру-ի` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, թե ուղղաթիռը խոցել են քրդերը ռազմական գործողությունների ժամանակ։