Մինսկի խմբի համանախագահները հասան Ստեփանակերտ

Արցախի բանակի հրամանատարը նրանց է ներկայացել վերջին շրջանում առաջնագծում տիրող օպերատիվ իրադրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Փետրվարի 10-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակում Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Այս մասին նշված է Արցախի պաշտպանության նախարարության կայքում։

Ողջունելով ներկաներին՝ բանակի հրամանատարը նախ շնորհակալություն է հայտնել համանախագահներին հակամարտության կարգավորման գործում ներդրած ջանքերի համար, ապա ներկայացրել վերջին շրջանում առաջնագծում տիրող օպերատիվ իրադրությունը:

Այնուհետև մտքեր են փոխանակվել արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող հետագա աշխատանքների վերաբերյալ: