Գյումրու ռեստորանի տարածքում տղամարդու և կնոջ դիակներ են գտել. 2 պատմություն 1 օրում

Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի նմանությամբ մեկ այլ դեպք էլ գրանցվել է Գյումրիում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Այսօր` ժամը 11:00-ի սահմանում, Գյումրու Մարմաշեն խճուղում գտնվող «Գարուն» ռեստորանային համալիրի տարածքում տղամարդու և կնոջ դիակներ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրիից։

Ողբերգական դեպք Երևանում. ավտոմեքենայի մեջ կնոջ ու տղամարդու դիակներ են հայտնաբերել

«Երեկ` ժամը 13։00-14։00-ի սահմանում, երիտասարդը պատվիրել է հյուրանոցային համարներից մեկը, որը նաև ավտոտնակ ունի»,- Sputnik Արմենիային ասաց ռեստորանի տնօրեն Սեյրան Գևորգյանը։

Առավոտյան 11-ի սահմանում հյուրանոցի ադմինիստրատորը ավտոտնակում հայտնաբերել է նրանց դիակները։ Նրանցից մեկը սենյակը պատվիրած Դավիթ Մարտիրոսյանն է` մոտ 30 տարեկան։ Կինը Գյումրու բնակիչ է՝ 1990 թ-ին ծնված Քրիստինե Շ.-ն:

Ներկա պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու քննիչները։

 

Նշենք, որ այսօր նմանատիպ դեպքէր գրանցվել նաևԵրևանում։Ժամը 00։30-իսահմաններումքաղաքացիներնահազանգելէինՈստիկանությանՄալաթիայիբաժինևհայտնել, որԻսակով 38 շենքիհարևանությամբգտնվողավտոտնակում՝ավտոմեքենայիմեջ, դիակներկան։

Դեպքիվայրժամանածոստիկաններնուքննիչներընշվածավտոտնակումկայանած Opel մակնիշիավտոմեքենայումհայտնաբերելէին 39-ամյաՀակոբՎ.-իև 41-ամյաԼուսինեԱ.-իդիակները։

Դատաբժշկինախնականեզրակացությանհամաձայն՝նրանքմահացելենշմոլգազից։