«Մի գնա» երգի չինական տարբերակը. Հարվարդի ուսանողը երգում է «բոլոր ժամանակների երգը»

«Հայերի ընկեր» Մայքլ Հեն վարակվել է վիրուսային երգով և ներկայացրել իր տարբերակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Հարվարդի ուսանող, չինացի Մայքլ Հեն Instagram-ի իր էջում ներկայացրել է «Մի գնա» երգի տեսահոլովակի իր տարբերակը։

««Մի գնա»-ն բոլոր ժամանակների ամենաինտերնացիոնալ հայկական երգն է։ Մետր Գիմսի ռեմիքսը ֆրանսիական երաժշտական չարտերի առաջին հորիզոնականներում է», — գրել է Մայքլ Հեն իր էջում։

Ավելի վաղ սոցիալական կայքերը «պայթեցրել» էր «Մի գնա» հայտնի երգի տեսահոլովակի նոր տարբերակը, որը կատարում է ֆրանսիական ռեփ աստղ Մետր Գիմսը (Maître GIMS)։

Գիմսը ձայնագրել էր Սուպեր Սաքոյի ու Հայկոյի «Մի գնա» երգի քավեր տարբերակը։ Երգիչը հայտնել էր, որ իր Sexion d"Assaut խումբը բեմ է վերադառնում։ Նա որոշել էր վերադարձը նշանավորել հայկական հայտնի երգի ռեմիքս տարբերակով։

«Մի գնա» երգը ձայնագրվել է անցած տարի։ Կատարումն առանձնանում է մուղամի ելևէջներով, ինչը մեծ պահանջարկ ունի թուրք ունկնդիրների ու փոփ-կատարողների շրջանում։