Հենրիխ Մխիթարյանը կարող է առաջիկայում զրկվել Արսեն Վենգերից

Հնարավոր է Միկիի հաջորդ մարզիչը դառնա իտալացի Մաուրիցիո Սարին
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Միթարյանը հնարավոր է շուտով զրկվի իր նոր մարզիչ Արսեն Վենգերից։ Այս մասին տեղեկացնում է The Daily Star պարբերականը` մեկնաբանելով Վենգերին «Արսենալից» հեռացնելու մասին լուրերը։

Պարբերականը գրում է, որ «զինագործների» հետ ֆրանսիացի մասնագետի պայմանագրի ժամկետը լրանում է մեկուկես տարի հետո, սակայն նրան կարող են մինչև պայմանագրի ժամկետի լրանալը հեռացնել աշխատանքից։

«Հնարավոր է Վենգերից ազատվեն ամռանը, եթե «Արսենալը» կկրկին UEFA-ի Չեմպիոնների լիգայում չընդգրկվի»,- գրում է The Daily Star-ը։

Ըստ պարբերականի` Վենգերի փոխարեն թերևս «Արսենալ» կհրավիրվի «Նապոլիի» ներկայիս մարզիչ Մաուրիցիո Սարին։

Ինչ է արել Մխիթարյանը, որպեսզի Օբամեյանգը տեղափոխվի «Արսենալ». հարձակվողի խոստովանությունը

«Լոնդոնյան «Չելսիի» մրցակիցները նույնպես հետաքրքրված են 59-ամյա մասնագետի ծառայություններով։ Նրանք մտադիր են Մաուրիցիոյով փոխարինել իրենց մարզիչ Անտոնիո Կոնտեին»,- գրում է The Daily Star պարբերականը։

Այդուհանդերձ, իտալացի ֆուտբոլային գործակալ Ֆեդերիկո Պաստորելոյի խոսքով` «զինագործների» հետ համագործակցությունը Մաուրիցիո Սարիի համար շատ ավելի շահավետ տարբերակ է։

Սարին իտալական առաջնության ներքին դիվիզիոնի աստղ է։ Նրա շնորհիվ Էմպոլի ակումբը 2013-2014թթ. Բ դասից հասել Ա դասի։ Տեղափոխվելով համեստ «Նապոլի»` մարզիչը նպաստեց նաև այդ թիմի առաջխաղացմանը։ Այս տարի նա «Նապոլիի» հետ պայմանագիրը երկարացրել է մինչև 2020 թվականը։

Մաուրիցիո Սարին իտալական ֆուտբոլում ունեցած իր ներդրումների համար արժանացել է «Ոսկե նստարան» մրցանակի, որը շնորհվում է սեզոնի լավագույն մարզչին։