Սփյուռքահայ գործարարին «քցել» են Հայաստանում. նա խոստանում է պաշտոնյաների անուններ տալ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հերթական սկանդալն է հասունանում՝ սփյուռքահայ գործարարին «քցելու» թեմայով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՍԴՀԿ վարչության անդամ, ՀՀ և Մեծ Բրիտանիայի քաղաքացի Մանուկ Շխրտմյանը 2011-ից պայքարում է իր նախկին գործընկերներին տված 860 հազար դոլարը վերադարձնելու համար: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Գումարի մի մասը գոյացել է Քոչարի վրա գտնվող ներկերի խանութի վաճառքից, որի կեսը չի ստացել, մյուս մասը համատեղ հյուրանոցի վերանորոգման վրա է ծախսել և կրկին հետ չի ստացել»,- նշված է հոդվածում:

Խնդիրը վերջերս հասել է դատախազություն: Շխրտմյանը թերթին ասել է, որ իր նախկին գործընկերների թիկունքին բարձրաստիճան պաշտոնյաներ են, նա խոստացել է առաջիկայում անուններ տալ: