ՌԱԴԻՈ

Էստուկյան. «Թուրքիայի կառավարությունն ի վերջո իր պատրիարքին նշանակեց»

Ստամբուլի «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում դարձյալ Արամ աքեպիսկոպոս Աթեշյանին նշանակելու որոշումը։
Sputnik
Բագրատ Էստուկյան

«Մինչև Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը չվախճանվի, նոր պատրիարք չի ընտրվի։ Փաստորեն որոշվել է շարժվել կառավարության ցուցմունքներին համապատասխա։ Թուրքիայի կառավարությունն ի վերջո իր պատրիարքին նշանակեց` հանձին Աթեշյանի»,– ասաց խմբագրապետը։

Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդն այսօր արտահերթ ժողով է գումարել, որի ընթացքում հայտարարվել է, որ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը պատրաստվում է հրաժարական տալ։ Նրան այդ պաշտոնում դարձյալ կփոխարինի Թուրքիայի իշխանությունների համար ընդունելի Արամ աքեպիսկոպոս Աթեշյանը։

Սակայն Էստուկյանը նշում է, որ նրանք, ովքեր դեմ են Աթեշչյանի պաշտոնավարմանը, դեռ կշարունակեն պայքարել` նոր ընտրություններ պահանջելով։