Կարինե Բազեյան
© Sputnik
Sputnik Արմենիայի հետ զրույցում ազգագրագետ Կարինե Բազեյանը մեկնաբանում է, թե հատկապես ինչու է տոնի անցկացման վայր ընտրվել Գառնու տաճարը։
«Տեղն ընտրելը հենց կապվում է տոնի խորհրդի հետ։ Գառնիի տաճարը կապված է Միհրի աստծո հետ, որը արևի խորհրդանիշն է։ Բայց Գառնիի տաճարի կողքին կա վաղ միջնադարյան քրիստոնեական եկեղեցի։ Այսինքն` սա այն վայրն է, որտեղ հեթանոսությունն ու քրիստոնեությունն համատեղ են հադես գալիս»,–ասում է Բազեյանը։
Նրա խոսքով` մեր ժողովուրդը բաժանվել է 2 մասի։ Հիմա մենք ունենք հեթանոսների բավականին ներկայանալի համայնք։ Այդ հատվածն ասում է, եթե տոնը քրիստոնեական է, ապա ինչի եք տոնում հեթանոսական տաճարում։ Քրիստոնյաններն էլ հակառակն են ասում` ինչու ենք մենք քրիստոնեական տոնը կատարում հեթանոսական տաճարում։