ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Քաղավիացիայի վարչության մամուլի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` հարկադրի վայրէջքի պատճառ է դարձել ուղևորներից մեկի ինքնազգացողության վատացումը։
«Այս պահին դեռ ինքնաթիռը գտնվում է Մինվոդիի օդանավակայանում»,–ասաց Հովհաննիսյանը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։