Վիգեն Հակոբյան
© Sputnik
Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասում է, որ նախընտրական քարոզչության տրամաբանությունը ենթադրում է, որ պոպուլիստական հայտարարություններ են արվելու։
«Սովորաբար, այդ մասին խոսում են ընդդիմադիր գործիչները, իսկ երեք ժամկետ նախագահած անձն արդեն պետք է որևէ հաշվետվություն ներկայացնի, այլ ոչ թե ինչ-որ բան հայտնի։ Չեմ կարծում, որ հպարտանալու շատ բան ունեն», –ասաց Հակոբյանը։
Դրա համար, փորձագետի խոսքով, ներկայիս ղեկավարությունը շեշտը դնելու է ցուցադրական հայրենասիրության, ադրբեջանական հողերի մասին անհեթեթ հայտարարությունների, «Էրիվանի» և այլ բաների վրա։ Հենց դրա շուրջ է Ալիևը փորձում համախմբել ադրբեջանական հասարակությանը։