Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումն արգելող օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին օրենքն ընդունվեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին օրենքի նախագիծն այսօր` փետրվարի 9-ին, առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության ԱԺ-ում: «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների պատգամավորները դեմ էին այդ օրենքի ընդունմանը։

Հայաստանի իշխանությունը թույլ չի տալիս աջ ճանապարհից ձախ «շեղվել»

«Ելքի» պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց` այդ օրենքով նպաստում ենք, որ ավելի հին մեքենաներ մտնեն Հայաստան, որոնք էկոլոգիապես մաքուր չեն:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց, «կողմ» քվեարկեցին 63, «դեմ»` 34 պատգամավոր

Նշենք, որ պաշտոնական տվյալներով` ՀՀ-ում աջ ղեկով շուրջ 35 հազար ավտոմեքենա կա, որոնց տերերը կառավարության նախաձեռնությունը հակասահմանադրական են համարում ու պայքարում դրա ընդունման դեմ: Ընդ որում` միայն մեկ տարի առաջ են սկսել մեքենաների տեխնիկական անձնագրերում նշել աջ ղեկի փաստը։