«Աերոֆլոտը» խստացրել է ձեռքի ուղեբեռի զննման կանոնները

«Աերոֆլոտ» ընկերությունը ուղևորներին հիշեցրել է օդանավի սրահում ձեռքի ուղեբեռի համար սահմանված կանոնները պահպանելու մասին։ Դրանց չափորշիչները չեն փոխվել, սակայն ավիափոխադրողը մտադիր է խստորեն հետևել այդ կանոնների պահպանությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. «Աերոֆլոտը» խստացնում է ձեռքի ուղեբեռի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը։ Այդ մասին ընկերությունը տեղեկացրել է իր կայքում։

Խստացումներն ուժի մեջ կմտնեն փետրվարի 15-ից։

Այժմ ուղևորները պարտավոր են գրանցման ժամանակ ամբողջ ուղեբեռը ներկայացնել` ձեռքինը և այն իրերը, որոք պետք է փոխադրվեն օդանավի սրահում։ Բոլոր ուղևորներն ավելի խիստ զննություն կանցնեն։

Ռուսական «Պոբեդա» լոուքոսթերը կիրականացնի Գյումրի–Ռոստով չվերթը

Սահմանված չափորոշիչների խախտման դեպքում ուղևորը պարտավոր է իր ուղեբեռն ընդհանուր բեռի մեջ դնել և վճարել դրա տեղափոխության համար։ Պայմանը չպահպանելու դեպքում ավիաընկերության ներկայացուցիչներն իրավունք ունեն հրաժարվել բեռի տեղափոխությունը իրականացնելու ծառայությունից։

Օդանավ մուտքի ժամանակ ավիաընկերության աշխատակիցները կամ գործակալները հատուկ չափիչ սարքերի միջոցով կստուգեն` համապատասխանո՞ւմ է արդյոք ուղևորների ձեռքի ուղեբեռը չափի և կշռի չափորոշիչներին։

«Աերոֆլոտն» ընդգծում է, որ չի փոխում ձեռքի ուղեբեռի անցկացման համար սահմանված չափորոշիչները, պարզապես խստացնում է վերահսկողությունը դրանց պահպանման նկատմամբ։

Ընկերությունը հստակեցնում է` ուժեղացված վերահսկողության պատճառը վերջին շրջանում բեռների համար նախատեսված դարակներում տեղ չլինելու մասին ուղևորների հաճախակիացած բողոքներն են։

Նոր կանոններից հրաժարվող ուղևորները կարող են չվերթից հեռացվել։