Բաքվեցի «Միսս պողպատյա հետույքը» մարտահրավեր է նետում ադրբեջանցի տղամարդկանց

Հայտնի բոդիբիլդեր Բահար Նաբիևան սիրով ցուցադրում է իր բարեմասնություններն ու ձեռնոց նետում տղամարդկանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. «Միսս պողպատյա հետույք» տիտղոսի արժանացած ադրբեջանուհի Բահար Նաբիևան կարողանում է տեղից շարժել 2 տոննա կշռող ավտոմեքենան։

Նա տևական ժամանակ ապրում Ուկրաինայում, հայտնի է դարձել իր ֆիզիկական տվյալների շնորհիվ։ Բահարն ամեն օր կիսամերկ լուսանկարներ է հրապարկում և հպարտանում իր մկանուտ հետույքով։

Sputnik Ադրբեջանը հայտնում է, որ Նաբիևան հրելով տարել է փողոցում կանգնած ավտոմեքենան` ցույց տալով, որ կանայք նույնպես կարող են ծանր գործեր անել։

«Միսս պողպատյա հետույք» տիտղոսին նա արժանացել է սոցիալական ցանցերում։