Մահացել է ժամանակակից ինտերնետի հիմնադիրը

Պերի Բարլոուն կյանքից հեռացել է քնած վիճակում, նա գտնվել է իր տանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. 71 տարեկան հասակում մահացել է ժամանակակից ինտերնետի հիմնադիրներից մեկը` Electronic Frontier Foundation–ի հիմնադիր Ջոն Պերի Բարլոուն։ Այդ մասին հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

«Այսօր ինտերնետը կորցրել է իր հերոսին։ Կոտրված սրտով ստիպված ենք հայտարարել, որ EFF հիմնադիր, հեռատես և մեզ մշտապես ոգեշնչող Ջոն Պերի Բարլոուն այսօր առավոտյան քնած վիճակում հանգչել է խաղաղությամբ», – ասվում է հաղորդագրությունում։

Ջոն Բարլոուն հիմնել է EFF–ը 1990թ–ին Միտչել Կապորի և Ջոն Գիլմորի հետ միասին։ Կազմակերպության գլխավոր խնդիրն է եղել օրինագծեր մշակել գաղտնիության պաշտպանության ոլորտում, ինչպես նաև պայքարել ինտերնետի օգտատերերի գործունեությունը կարգավորելու պետությունների փորձերի դեմ։