Շավարշ Քոչարյան
© Sputnik
«Համանախագահների կողմից տարվող ընդհանուր գիծն անփոփոխ է մնում։ Առաջընթացի համար անհրաժեշտ է վստահության մթնոլորտի ձևավորում, որը հնարավոր է միայն համապատասխան համաձայնությունները կյանքի կոչելու դեպքում։ Այս պահին մենք կարող ենք փոքր առաջընթաց արձանագրել` դա Կրակովի համաձայնությունն է մոնիթորինգային մշտադիտարկման խմբի թվաքանակն ավելացնելու մասին։ Բայց այդ որոշումը դեռ կյանքի չի կոչվել»,- նշեց Քոչարյանը։
Խոսելով Ադրբեջանում ու Հայաստանում առաջիկա նախագահական ընտրությունների և արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա դրանց հնարավոր ազդեցության մասին` փոխնախարարը քիչ հավանական համարեց դեպքերի նման զարցագումը և ասաց, թե Ադրբեջանն այն երկիրն է, որտեղ ըւնտրության արդյունքը միշտ կանխորոշված է։ Ուստի ընտրությունների արտահերթ կարգով անկացնելու որոշումը Քոչարյանն առաջին հերթին պայմանավորում է այդ երկրի ներքին ներկլանային հարաբերություններով»։