Միքայելյան ընտանիքի երրորդ դրոշը. Հայաստանի խորհրդանիշը Փհենչհանում կտանի դահուկավազորդը

Վաղը Փհենչյանի «Օլիմպիական մարզադաշտում» տեղի կունենա 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի դրոշը կտանի դահուկավազորդ Միքայել Միքայելյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Երրորդ հազարամյակի օլիմպիական խաղերը. կրակով Շվարցենեգերն ու Բանդաբի արջը

Հայկական պատվիրակության կազմում օլիմպիական շքերթին կմասնակցեն նաև պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը, օլիմիպիականներ Կատյա Գալստյանը, Աշոտ Կարապետյանը, դահուկավազքի և լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականների մարզիչներ Արթուր Միքայելյանն ու Սեյրան Հարությունյանը, և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկը կտրվի փետրվարի 9-ին, Երևանի ժամանակով 15:00-ին:

1998 թվականի ձմեռային օլիմպիադայում Հայաստանի դրոշը տարել է Միքայելի մայրը` Ալլա Միքայելյանը, իսկ Սոչիում անցկացված օլիմպիական խաղերի ժամանակ` նրա եղբայրը` Սերգեյ Միքայելյանը։