Երվանդ Բոզոյան
© Sputnik
Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանը պետք է Իլհամ Ալիևի հայտարարությունն օգտագործի ի շահ հայերի։
«Ալիևի հայտարարությունը հիվանդ երևակայության դրսևորում է, որովհետև Հայաստանը պետական մակարդակով երբեք չի ասում, որ Ադրբեջան հասկացողություն չի եղել, իսկ Բաքուն էլ հայկական քաղաք է եղել»,- նշեց Բոզոյանը։
Նրա խոսքով` մեր դիվանագիտությունը պետք է բավականին ակտիվ լինի և փորձի այդ խաղաթուղթը օգտագործել ի շահ մեզ։
«Եթե Հայաստանը ճիշտ ռազմավարություն դրսևորի, ապա Ադրբեջանը որևէ լուրջ հաջողության չի կարող հասնել այդ ուղղությամբ»,- նշեց նա։
Փետրվարի 8-ին Իլհամ Ալիևը «Յենի Ազերբայջան» կուսակցության VI համագումարում հայտնել է, որ «Երևանը մեր պատմական հողն է, և մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադարձնենք այդ հողերը»։ Նա նաև նշել է, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային նախագծերից, ու երկրի մեկուսացման քաղաքականությունը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ «ադրբեջանական հողերը» չեն ազատագրվել։