ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Այսօր՝ փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15: 00-ի սահմանում Տաշիր քաղաքի Խանջյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բախվել են Լոռու մարզի Մեծավան գյուղի բնակիչների` 28-ամյա Վարդան Աղեկյանի վարած Range Rover մակնիշի P 501 EY 142 համարանիշի և 35-ամյա Նորիկ Պողոսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 34 VN 324 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Niva-ի վարորդն ընդունել է, որ վթարի մեղավորն ինքն է: