Վարակիչ «Մի գնան» «Նիտրայի» ֆուտբոլիստի կատարմամբ. սլովենացիները «տժժում» են

Սլովակիայի ֆուտբոլիստների պարը հայկական «Մի գնա» երգի ներքո մեկ օրում դիտել են հազարավոր օգտատերեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի- Sputnik. Հայկական «Նազանի» և «Մի գնա» երգերը գրավել են նաև սլովենացի ֆուտբոլիստներին: «Նիտրայում» հանդես եկող հայ ֆուտբոլիստ Վահագն Միլիտոսյանն իր stories-ում հրապարակել է տեսանյութ, որում ֆուտբոլիստները «տժժում» հայկական հիթերի ներքո:

«Պարապմունքների հայկական մթնոլորտ է» գրել է Միլիտոսյանը Instagram-ում, այդ հոլովակի մեկնաբանելիս: «Նազանի» և «Մի գնա» հիթերի ռեմիքս տարբերակները դուր եկան սլովենացիներին, նրանք պարում են այդ երգերի ներքո:

Վահագն Միլիտոսյանը ծնվել է 1993թ.-ի հունիսի 10-ին, Էջմիածնում: Հայ ֆուտբոլիստն իր նոր ակումբում 1-ին գոլը խփել է լեհական «Շլենսկա» թիմի հետ հանդիպման ժամանակ: