Ռուսական «Պոբեդա» լոուքոսթերը կիրականացնի Գյումրի–Ռոստով չվերթը

Հայաստանի քաղաքացիները շաբաթական երկու անգամ կկարողանան մեկնել Ռուսաստանի հարավային քաղաք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Ռուսական «Պոբեդա» լոուքոսթերը կսկսի թռչել Դոնի Ռոստով, Sputnik Արմենիային հաղորդել է ավիաընկերության մամուլի քարտուղար Ելենա Սելիվանովան։

Արտակարգ վայրէջք. Մոսկվա–Գյումրի թռիչքի ուղևորը ստիպել է ինքնաթիռին գնալ հարկադիր վայրէջքի

«Այսօր բացում ենք Ռոստով–Գյումրի չվերթը։ Թռիչքներ կկատարենք մայիսի 25–ից շաբաթական երկու անգամ», – ասել է Սելիվանովան։

«Պոբեդան» 2016թ–ի դեկտեմբերից Գյումրի–Մոսկվա չվերթ է իրականացնում։

«Աերոֆլոտ» խմբին պատկանող «Պոբեդա» ավիաընկերությունը ստեղծվել է 2014 թվականի սեպտեմբերի 16-ին «Դոբրոլյոտ» փոխադրողի փոխարեն, որը նույն տարվա աշնանը դադարեցրել է թռիչքները Եվրամիության պատժամիջոցների ցուցակում հայտնվելուց հետո: «Պոբեդան» գործում է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։ 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով` ավիաընկերությունը սպասարկել է 3.3 մլն ուղևոր: Ռոսավիացիայի տվյալների համաձայն` փոխադրողն այս ցուցանիշով ՌԴ քաղավիացիայում 6-րդ տեղն է զբաղեցնում: