«Մեր հարսը»` Ալյոնա Սվիրդովան, սեր է խոստովանում Երևանին. տեսանյութ

Հանրահայտ երգչուհի Ալյոնա Սվիրիդովան և գործարար Դավիթ Վարդանյանը «ձմեռային արձակուրդն» անցկացնում են Երևանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Ռուս երգչուհի Ալյոնա Սվիրիդովան սեր է խոստովանել Երևանին։ Նա տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջում։

«Մենք «վայրէջք» ենք կատարել հրաշալի վայրում, հիմա մենք լահմաջո ենք համտեսելու։ Ես թան եմ խմում, Դավիթը` կոլա։ Տեսեք` ինչ հիանալի է։ Այստեղ գարուն է, և մենք շատ գոհ ենք, որ փախել ենք Մոսկվայից։ Երևան, քեզ շատ եմ սիրում»,- ասել է Սվիրիդովան։

Երգչուհու երկրպագուներն իսկույն արձագանքել են նրա գրառմանը։ Օգտատերերից մեկը գրել է. «Մենք քեզ շատ ենք սիրում, դու մեր հարսն ես»։

 

55 տարեկան Ալյոնա Սվիրիդովան պաշտոնապես երկու անգամ է ամուսնացած եղել: Նա դաստիարակում է ավագ որդուն` Վասիլիին, որը ծնվել է Սերգեյ Սվիրիդովի հետ ամուսնությունից: Երգչուհու երկրորդ ամուսինը ամերիկացի դիվանագետ Հենրի Պիկոկն էր:

2004 թվականին ծնվել է Սվիրիդովայի և մանեկենագործ Դմիտրի Միրոշնիչենկոյի որդին` Գրիգորին: Դավիթ Վարդանյանի և երգչուհու հարաբերությունների մասին հանրությունն իմացել է 2012 թվականին «Թող խոսեն» («Пусть говорят») հեռուստաշոուի ժամանակ: Դավիթը երգչուհուց փոքր է 18 տարով։