Բրիտանացի հաղորդավարը նշել է Քարդաշյանների տոհմի ամենագեղեցիկ աղջկա անունը

Բրիտանացի hայտնի հեռուստահաղորդավար Փիրս Մորգանը վիրավորել է Քիմ Քարդաշյանին և նրա ընտանիքին։ Մորգանի ֆավորիտն է միայն Քենդզլ Ջեները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Քարդաշյանների ընտանիքի միակ գրավիչ ու հմայիչ կինը մոդել Քենդալ Ջեներն է, կարծում է բրիտանացի հեռուստահաղորդավար Փիրս Մորգանը (Piers Morgan)։

Այդ մասին Մորգանն ասել է «Բարի լույս, Բրիտանիա» հեռուստահաղորդման եթերում, հայտնում է Metro-ն։

«Լուրջ եմ ասում, նրանց ամբողջ ընտանիքից միակ մարդը, որ արժանի է ուշադրության, մոդել Քենդալ Ջեներն է։ Մյուսներին երկրորդ անգամ ես նույնիսկ չէի նայի, նույնիսկ ամենախուլ գիշերային ակումբում», — ասաց Մորգանը։

Քարդաշյանների ընտանիքը (Keeping Up with the Kardashians) ճանաչում է ստացել ամերիկյան ռեալիթի շոուի շնորհիվ։ Շոուի պրեմիերան տեղի է ունեցել 2007 թվականի հոկտեմբերին E! հեռուստաալիքի եթերում։ Շոուի գլխավոր հերոսներն են Քրիս Ջեները, Բրյուս Ջեները (այժմ` Քեյթլին), Քորթնի Քարդաշյանը, Քլոե Քարդաշյանը, Քիմ Քարդաշյան-Ուեսթը, Ռոբ Քարդաշյանը, Քենդալ Ջեները և Քայլի Ջեները։

Кендалл Дженнер Кардашьян

Քարդաշյանների ընտանիքից ամենահարուստը 20 տարեկան Քայլի Ջեներն է։ Նրա կարողությունը 386 մլն դոլար է գնահատվում։ Երկրորդ հորիզոնականում է Քիմ Քարդաշյանը` 40 մլն դոլարով, այնուհետև Քորթնի Քարդաշյանն է` 35 մլն դոլարով, իսկ ավելի վաղ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդել էր ճանաչվել Քենդալ Ջեները, որը զբաղեցնում էր հինգերորդ հորիզոնականը` 18 մլն դոլարով։

Քարդաշյանների մայրը` Քրիսը, Քորթնիին, Քիմին, Քլոեին ու Ռոբին լույս աշխարհ է բերել փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի հետ ամուսնությունից։ Իսկ Քայլիի և Քենդալի հայրը Բրյուս Ջեներն է (թեթև աթլետ,1976 թվականի օլիմպիական չեմպիոն), որը 2015 թվականին փոխել է սեռն ու այժմ ներկայանում է որպես Քեյթլին Ջեներ։