ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Իլոն Մասկի Space X ընկերության կողմից Falcon Heavy հրթիռի գործարկումը համացանցում տարատեսակ կատակների թեմա է դարձել։ Twitter-ի օգտատերերին զվարճացրել է այն լուրը, որ Մասկը որոշել է իր Tesla Roadster-ը տեղավորել հրթիռի մեջ։ Համացանցը ողողվել է հումորային կոլաժներով, թվիթերով և մեկնաբանություններով։
Օգտատեր Գարի Կևորկյանը գրել էր. «Երկրները, որոնք մեքենա ունեն տիեզերքում։ Երկրներ, որոնք մեքենաներ չունեն տիեզերքում»։
Ջոն Գուվերը գրել էր. «Ոչ մի առանձնահատուկ բան, պարզապես կարմիր Tesla-ով տղան Երկիրն անցյալում է թողնում»։
Դենիել Շնայդերը խորհուրդ է տվել Մասկին. «Հեյ, Իլոն Մասկ, եթե ցանկանում ես որևէ մեկին տպավորել, տիեզերք ուղարկիր ահա այ սա»։
Նշենք, որ փետրվարի 6-ին SpaceX ընկերությունը տիեզերք ուղարկեց Falcon Heavy ծանր հրթիռակիրը։ Մասկի մտահղացման համաձայն` հրթիռը Արևի շուրջ գտնվող ուղեծրի մոտ կհասցնի Իլոն Մասկի անձնական ավտոմեքենան` կարմիր Tesla Roadster-ը։
Ավտոմեքենան պետք է արևի շուրջ պտույտներ կատարի Դևիդ Բոուիի «Space Oddity» երգի ներքո։