Գագիկ Ծառուկյանը ֆուտբոլային թիմ կունենա

«Հայկական ժամանակ» թերթը վստահեցնում է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը ֆուտբոլային ակումբ կունենա: «Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ ուղղությամբ աշխատանքները ներկայումս ընթացքի մեջ են:

Կարեն Հարությունյանի նվերը կամ ինչպես աշխարհի գավաթը հայտնվեց Երևանում

«Այն, որ Ծառուկյանն այսուհետ հատուկ ուշադրություն է դարձնելու ֆուտբոլին, երևում է նաև նրանից, որ ՀԱՕԿ-ի կողմից կառուցվող ծաղկաձորյան նոր մարզաբազայում լինելու է նաև ֆուտբոլային խաղադաշտ»,- նշված է հոդվածում:

ՀԱՕԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի Ծաղկաձորի մասնաճյուղի բազայի վրա կկառուցվի նոր, գերհզոր և գերժամանակակից մարզահամալիր, որը զբաղեցնելու է 3 հա տարածք, իսկ կառուցման համար ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր անձական միջոցներից կտրամադրի 25-30 միլիարդ դրամ։