Փետրվարը դեռ կուրախացնի ջերմությամբ. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններ չեն լինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակ կլինի` առանց ջերմաստիճանի էական տատանումների։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ։ Այս մասին տեղեկացնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Փետրվարի 7-ի ցերեկը, 8-10-ը առանց տեղումների եղանակ է կանխատեսվում: Փետրվարի 11-ին, սակայն, շրջանների զգալի մասում տեղումներ կլինեն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այսօր՝ փետրվարի 7-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 11-13 աստիճան տաքություն, գիշերային ժամերին` 0-2 աստիճան ցուրտ։