ՌԱԴԻՈ

Բաբայան. «Մենք սպասում ենք համանախագահներին»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի ընթացքում կմեկնեն նաև Ստեփանակերտ։ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է համանախագահների այցի մասին։
Sputnik
Դավիթ Բաբայան. Մենք սպասում ենք, որ Համանախագահները մոտ օրերին այցելելու են Ստեփանակերտ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստեփանակերտում կհանդիպեն Արցախի Հանրապետության նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` Պաշտպանության բանակի հրամանատարի հետ։

«Քննարկվելու են հակամարտության կարգավորման ընթացիկ հարցեր։ Առաջին հերթին, շեշտը դրվում է կայունության և խաղաղության պահպանման վրա։ Ներկա դրությամբ կան կոնկրետ հարցեր այդ մեխանիզմների կիրառման, մշակման վերաբերյալ, ինչը թույլ կտա վեր հանել զինադադարի ռեժիմի խախտումները», — նշեց Բաբայանը։

Նրա խոսքով` համանախագահների այդօրինակ այցերը թույլ կտան ապահովել բանակցային գործընթացի շարունակականությունը։