Ամերիկացի միլիոնատեր Բիլզերյանի հարսնացուն ընկել է ջակուզիից

Պոկերի աստղ, սոցցանցերի արքա Դեն Բիլզերյանը տեսագրություն է հրապարակել, որում իր ընկերուհին` Սոֆիա Բևերլին, շատ անհաջող կերպով ընկնում է ջակուզիից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Հայկական արմատներով ամերիկացի միլիոնատեր, պոկերի աստղ Դեն Բիլզերյանը շատ է սիրում պարծենալ իր անհոգ կյանքով։ Ուստի նա պարբերաբար Instagram-ի իր էջում լուսանկարներ և տեսագրություններ է հրապարակում իր մասնակցությամբ ճոխ երեկույթներից։

Նրա հերթական հրապարակման հերոսուհիները հինգ գեղեցկուհիներ են, որոնք զվարճանում են ջակուզիում։ Սակայն աղջիկներից մեկի բախտը չի բերում, նա մյուսների նման փորձում է բերանով որսալ օդ նետված սնունդը և անհաջող շարժում անելով` դուրս է ընկնում ջակուզիից։ Թե հետո ինչ է լինում աղջկա հետ, տեսագրության մեջ չի երևում, սակայն ակնհայտ է, որ այդ ձախողակը Բիլզերյանի վաղեմի ընկերուհին է`Սոֆիա Բևերլին։

Կանանց, ալկոհոլի, զենքի և էքստրեմալ մարզաձևերի մոլի սիրահար Դեն Բիլզերյանը վերջերս ավելի հաճախակի է Սոֆիա Բևերլիի հետ համատեղ լուսանկարներ հրապարակում։ Նրան Բիլզերյանի երկրպագուներն ավելի քան երկու տարի հայ միլիոնատիրոջ հարսնացուն են համարում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայկական ծագում ունեցող ամերիկացի դերասանը պատրասատվում է կանաբիսի բիզնեսով զբաղվել։ 37-ամյա մուլտիմիլիոնատեր Դեն Բիլզերյանը միշը սոցցանցերի ամենաքննարկվող օգտատերն է, Instagram-ում նա 23,2 միլիոն բաժանորդ ունի, իսկ Twitter-ում` 1,47 միլիոն։