Բաքվում հզոր պայթյուն է որոտացել. տեսանյութ

Պայթյունը որոտացել է ռադիոգործարանի տարածքում, Bravo մեգամարկետի հարևանությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Բաքվում` ռադիոգործարանի տարածքում, տեղի ունեցած պայթյունից հետո դեպքի վայր են ժամանել հրշեջ և շտապօգնության ջոկատները, պատահարի պատճառները պարզվում են։ Ազի Ասլանով գյուղի բնակիչները պատմել են Sputnik Ադրբեջանին, որ մոտավորապես 19։15-ին երկինքը բոցավառվել է, հետո ուժեղ թնդյուն է լսվել, բայց բայց կրակ չի երևացել։

Իրավապահ մարմինները Sputnik-ին հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել Ջավանշիրի փողոցում, ըստ ճշտված տեղեկության` Radioquraşdırma zavodu-ի արտադրամասերից մեկում, որը գտնվում է Ադրբեջանի արդյունաբերության նախարարության ենթակայության տակ։ Նշենք, որ այդ տարածքի մոտակայքում գտնվում են Bravo մեգամարկետը, Նեյրովիրաբուժական կլինիկան և «Լուկոյլ» լցակայանը։

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության` ժամը 19։17-ին «112» թեժ գծին հաղորդագրություն է ստացվել, որ արդյունաբերության նախարարության ձեռնարկություններից մեկում հրդեհ է բռնկվել, որին հետևել է պայթյունը։ Նախնական տվյալներով` դեպքը տեղի է ունեցել հրատեխնիկական իրերի պահեստում։

Պայթյունի պատճառը դեռ անհայտ է։ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հաղորդել են, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Ականատեսների խոսքով` պայթյունի վայրում երևում են ծխի սև քուլաներ։