Նախարարը պատերազմ է հայտարարել ծխողներին

Հասարակական վայրերում ծխելու սովորությունն ուզում են արմատախիլ անել տուգանքներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Առողջապահության նախարարությունը չի ցանկանում ծխողների հետ «առևտուր», այլ պարզապես մտադիր է արգելել ծխելը։ Այս մասին լրագրողներին հայտնեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը` մեկնաբանելով հասարակական վայրերում ծխելու համար տուգանքներ նախատեսող օրինագծին։

Նրա խոսքով` հենց այդ նպատակով են բարձր տուգանքներ սահմանվել` մինչև մի քանի հայրուր հազար դրամ։

Փոքր չափի տուգանքները գումարով ազատվելու հնարավորություն են ընձեռում։ Իսկ նախարարությունը չի ցանկանում առևտուր անել, այլ ցանկանում է արգելել ծխելը, արմատախիլ անել այդ սովորությունը։

Ծխելու ակցիա Երևանում. ովքե՞ր են դեմ արգելքներին

«Իհարկե, ծխողներին նման նախաձեռնությունը դուր չի գա, իսկ չծխողների համար օրինագիծը միանշանակ ձեռնտու է», – հայտնել է Ալթունյանը։

Նախարարն ինքը մի քանի տարի առաջ է հրաժարվել ծխելուց։ Հարցին, թե ինչպես է դա նրան հաջողվել, Ալթունյանը պ ատասխանել է. «Առանձնապես գաղտնիք չկա։ Առավոտյան արթնանալուց հետո պարզապես չէի ծխում»։

Նշենք, որ հունվարին առողջապահության նախարարությունը ծխելու դեմ պայքարելու նպատակ հետապնդող օրինագիծ է պատրաստել։

Օրինագծով արգելվում են ծխախոտի վաճառքն ու ծխելը հիվանդանոցներում, մանկապարտեզներից, դպրոցներից և բուհերից մինչև 100 մետր հեռավորությամբ գտնվող տարածքներում։ Չի կարելի ծխել նաև մարզադաշտերի մոտակայքում (հատկապես`ներսում)։ Վերջապես, արգելվում է ծխել ռեստորաններում, ճաշարաններում, գինետներում ու սրճարաններում։

Բոլոր նշված վայրերում ծխախոտ վաճառելու  համար 500 հազար դրամ տուգանք է նախատեսվում, իսկ ծխելու համար` 200 հազար դրամ։

200 հազար դրամ  տուգանք է նախատեսվում նաև անչափահասներին ծխախոտ վաճառելու համար։