Եթե միջնադարում ապրեինք. նախարարն ու ընդդիմադիր պատգամավորը հումորով «կծում» էին իրար

Քննարկվում էր կառավարության նիստերը հեռարձակելու անհրաժեշտությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Համոզված եմ, եթե պարոն Պետրոսյանը վաղ միջնադարում ապրեր, «Ոսկեբերան» մականունը հենց ինքը կստանար, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պողոսյանի հետ բանավեճի ընթացքում ասաց Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

Ճարտախոսության հերթական մարտը տեղի ունեցավ ՀՀ խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ։

Նախարարը պատերազմ է հայտարարել ծխողներին

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պողոսյանը մարտահրավեր է նետել ամենափորձառու հռետորներից մեկին` արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին։

«Եթե ես Հովհան Ոսկեբերանի ժամանակակիցը լինեի, կխնդրեի առողջապահության նախարարին մեկնաբանել ծխելու համար սահմանված բարձր տուգանքների մասին արտահայտությունը։ Սակայն ցավոք, 2018 թվականում եմ ապրում, դրա համար այլ բան եմ խնդրում։ Կառավարությունում հայտնում են, որ բաց նիստերը հակաժողովրդավարական են, ու պետք է փակ դռների հետևում նիստերն անցկացնել։ Ո՞վ է տասը տարի առաջ նպաստել ժողովրդավարության ու Սահմանադրության ոտնահարմանը։ Ո՞վ պետք է պատժվի»։

Դրանից հետո նախարարը ժպիտով պատասխանեց պատգամավորին։

«Համոզված եմ, որ եթե պարոն Պետրոսյանը վաղ Միջնադարում ապրեր, «Ոսկեբերան» մականունը հենց նա կվաստակեր։

Իսկ եթե լուրջ խոսենք՝ սխալները ուղղելու համար են։ Դա ճշմարտություն է, բացառություն են կազմում միայն այն մարդիկ, որոնք երբեք չեն սխալվում։

Իրավաբանները (Գևորգ Պողոսյանը կրթությամբ իրավաբան է) գիտեն, որ խորհրդարանը սկզբունքորեն տարեբրվում է կառավարությունից. վիճաբանությունները ԱԺ-ի անբաժանելի մի մասն են։ Իսկ կառավարությունը որպես կոլեգիալ պատասխանատու մարմին է հանդես գալիս», — պարզաբանեց Հարությունյանը։

Հետևաբար, տարաձայնությունները չպետք է հրապարակվեն. շատերը դրանք «սխալների ուղղման», կամ ավելի վատ` հարաբերություններ պարզելու հետ են խառնում։ Արդյունքում, քչերն են հետաքրքրվում` ինչ որոշումներ են կայացնում նախարարները։

Հիշեցնենք՝ կառավարության նիստերն օտար մարդկանց աչքերից պետք է փակի «ՀՀ կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» օրենքը, որը կառավարությունում արդեն հավանություն է ստացել։