ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Ռուսաստանն ուշի ուշով կհետևի Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին։ Այս մասին այսօր ՌԻԱ Նովոստիին ասել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը ։
«Ուզում եմ նշել, որ մենք ուշի ուշով հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Հիմա այնտեղ սպասվում են նախ երկրի նախագահի, ապա վարչապետի ընտրություններ։ Երկիրը գնում է դեպի խորհրդարանական կառավարում։ Այդ փորձը մեզ համար կարող է օգտակար լինել, մենք ուշադիր կհետևենք։ Կարևորը, որ մենք այդ ամենին բարեկամաբար ենք հետևում»,–ասել է Ջաբարովը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը միշտ էլ Ռուսաստանի համար բարեկամ երկիր է եղել։
Հայաստանում նախագահական ընտրությունները կկայանան 2018–ին մարտի 2–ին։ Նոր Սահմանադրության համաձայն` 1–ին անգամ երկրի ղեկավարին կընտրեն ոչ թե համաժողովրդական ընտրությամբ, այլ նրան կընտրի ՀՀ ԱԺ–ն։ Այսպիսով, Հայաստանը կանցնի խորհրդարանական կառավարման։