ՌԱԴԻՈ

Տոնոյան. «Ծառուկյան դաշինքի յուրաքանչյուր պատգամավոր հարցեր ունի Արմեն Սարգսյանին»

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ Գագիկ Ծառուկյանի` նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մասնակցության հարցը բացառապես ներկուսակցական օրակարգի հարց է և խնդրում է բոլորին թույլ տալ իրենց որոշելու, թե ով, երբ, ինչպես և ինչ ձևաչափով է հանդիպմանը մասնակցելու։
Sputnik
Իվետա Տոնոյան

«Հանդիպումն առաջիկա օրերի կայանալու է։ Բոլորին, բնականաբար, հետաքրքրում է հանդիպման արդյունքը, որը մենք քննարկումից հետո կներկայացնենք։ Կներկայացնենք նաև թե ինչ դիրքորոշում ունի «Ծառուկյան» դաշինքը նախագահի թեկնածուի վերաբերյալ»,–ասում է Տոնոյանը։

Նրա խոսքով` Ծառուկյան դաշինքի շուրջ 3 տասնյակ պատգամավորներից յուրաքանչյուրին հետաքրքրող հարցեր կան, որոնք նրանք կուղղեն նախագահի թեկնածուին։