Արտակարգ վայրէջք. Մոսկվա–Գյումրի թռիչքի ուղևորը ստիպել է ինքնաթիռին գնալ հարկադիր վայրէջքի

Մոսկվայից Գյումրի ուղևորվող ինքնաթիռը ստիպված արտակարգ վայրէջք է կատարել Մինվոդիում` անկարգապահ ուղևորի պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik.  Մոսկվա–Գյումրի չվերթի ուղևորն անկարգություններ է իրեն թույլ տվել թռիչքի ժամանակ։ Դրա պատճառով ինքնաթիռի անձնակազմը որոշել է արտակարգ վայրէջք կատարել Մինվոդիում։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Պոբեդա» ավիաընկերությանը։

««Պոբեդայի» ինքնաթիռը, որն իրականացնում էր Մոսկվա–Գյումրի չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում, որովհետև ուղևորներից մեկն իրեն ոչ ադեկվատ էր դրսևորում, հայհոյում էր անձնակազմին, չէր ենթարկվում նրանց, նաև ծխում էր»,–ասված է հաղորդագրության մեջ։

Գործակալության զրուցակիցն ավելացրել է, որ հարկադիր վայրէջքի բոլոր ծախսերը պարտավոր է հոգալ այն ուղևորն, ում անկարգության պատճառով էլ տեղի է ունեցել այն։