Արտյոմ Տոնոյան
© Sputnik
«Ադրբեջանի իշխանական կողմն ըստ իր ներկայացրած պարզունակ պատճառաբանությունների` ինքն էլ չգիտի, թե ինչու է նախագահական ընտրությունների ժամկետը վեց ամսով առաջ գցել։ Կամ պարզապես իրական պատճառները նախատեսված չեն հանրային լսարանի համար։ Մասնավորապես որպես պատճառ ներկայացվել են որոշ մշակութային միջոցառումներ, տոնակատարություններ, որոք ացկացվելով ողջ տարվա ընթացքում` իբրև կարող են խանգարել ընտրությունների կազմակերպմանը։ Կամ ադրբեջանական խորհրդարանի անդամներից մեկն ասել է, թե ընտրությունները կարող են խանգարել աշնանային բերքահավաքին։ Իսկ ընդդմադիր հատվածի և անկախ ներկայացող վերլուծաբանների մեկնաբանություններով`ընտրությունների արտաժամկետումը պայմանավորված է իշխանական վերնախավում առկա խնդիրներով»,- ասում է մասնագետը։
Սակայն իրանագետը համոզված է, որ Ադրբեջանում նախագահի ընտրություններն արտահերթ կարգով անցկացնելու որոշումը կապված է Ռուսաստանում նախագահական ընտրությունների ու այդ ժամանակշրջանում Հայաստանի ներքաղաքական դաշտում սպասվող համակարգային փոփոխությունների հետ։
Ըստ նրա` Արևմուտքի ուշադրությունը կենտրոնացած է լինելու Ռուսաստանում և Հայաստանում ընտրությունների ու փոփոխություների վրա։ Այդկերպ հնարավոր կլինի միջազգային հանրության ուշադրությունը քիչ թե շատ շեղել Ադրբեջանի նախագահի ընտրություններից և խուսափել միջազգային կառույցների ճնշումներից։