«Ադանայի ողբը» հարազատ է դարձել թուրք Էմրեին, թուրքը զգուշորեն է երգում. տեսանյութ

Դուդուկի վարպետ Վարդանն ու վիրտուոզ սազահար Էմրեն արդեն 10 տարի միասին են նվագում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Վարդան Հովհաննիսյանն ու Էմրե Գյուլթեքինը կես խոսքից հասկանում են միմյանց ինչպես բեմում, այնպես էլ կյանքում։ Մի անգամ հանդիպելով` երկու երաժիշտները զգացել են` որքան ընդհանուր բան ուներ։ Նրանք կողք կողքի աշխատում են արդեն 10 տարի։

Ընկերները հերթական համերգը տվել են ֆրանսիական Մեցայում։ Այս մասին նշված է համերգասրահի կայքում։

Վարդանը դուդուկի վարպետ է, Էմրեն` վիրտուոզ սազահար։ Երկու ընկերների ստեղծագործական և մարդկային ուղին նրանց հասցրել է «Ադանային ողբին»։ Կատարումը շատ հոգեհարազատ է։ Ձայնը մեղմ է, բայց ոչ մարող, հանգիստ, բայց ոչ հանգստացնող։ Թուրքը զգուշորեն է երգում` կարծես ափերի մեջ պահելով բառերը։

Վարդանի և Էմրեի համար սա ողբի երգ է։ Հույսի երգ, երգ երկու մշակույթների հանդիպման մասին, որոնք ընդհանուր գծեր ունեն։

Թմբուկներով ու կոնտրաբասով նվագում են եվրոպացի երաժիշտներ Յորիս վան Վիկենրոյեն և Սիմոն Լելոն։ Նրանց նվագը մեղմ ուղեկցում է Վարդանի և Էմրեի լարված երաժշտությանը։